March 7th, 2014

port

Молитва за мир (2)

Окончательный вариант!
Огромное спасибо mar_amirchanyan - как безусловному носителю этого языка (в отличие от вашего покорного слуги, который, к сожалению, даже 30 лет назад не особо им владел). К счастью, изменений не слишком много, но они заметно улучшают перевод.
Перфекционистам рекомендую пользоваться именно этим вариантом.

Տեր Ամենակալ, աշխարհի Արարիչ, սիրո եւ ողորմածության Ուսուցի՜չ:
Ընդունի՛ր աղոթքը ռուսական եւ ուկրաինական երկրների ժողովուրդների համար: Ների՛ր բոլորիս մեղքերը ու ապօրինությունները, ատելությունն ու անհամբերությունը: Թույլ մի՛ տուր, որ դաժանություն ու ստորություն մտածողները իրագործեն իրենց չար ծրագրերը: Պահպանի՛ր անպաշտպաններին, բուժի՛ր վիրավորներին, հոգեհանգիստ տու՛ր սպանվածներին: Սուրբ Հոգու շնորհքով ոռոգի՛ր սիրով մարդկանց հյուծված սրտերը` ատելության, դավաճանության, փառասիրության, ագահության, նախանձի, ոխի, կեղծավորության եւ այլ ապօրինությունների փշերով պատված, որպեսզի բոլոր մարդիկ կարողանան իրենց սրտերի մեջ սնել այրվող սերը Քո եւ իրենց եղբայրների հանդեպ: Քանի որ նրան է ձգտում է յուրաքանչյուր մարդու սիրտը, եւ նրանով կխորտակվեն բոլոր երկպառակությունները, տարակարծությունները, բաժանումը ժողովրդի մեջ: Ջանասիրաբար աղերսում ենք Քեզ` պարգևի՛ր խաղաղություն Ռուսաստանին եւ Ուկրաինային, Քո եկեղեցուն եւ Քո ողջ ժողովրդին:
Չէ որ Դու ես աշխարհի Թագավորը եւ մեր հոգիների Փրկիչը, եւ Քեզ փա՜ռք ու գոհություն ու պաշտամունք մատուցում ենք այժմ, ընդմիշտ եւ հավիտյանս հավիտենից: